Որոնել
Արխիվ
17.02.2020  19:18

Լա լիգան «Բարսելոնային» 15 օր ժամանակ է տվել տրանսֆեր կատարելու համար

«Բարսելոնան» հնարավորություն է ստացել հարձակվող ձեռք բերել առաջիկա օրերի ընթացքում։

Լա լիգայի բժշկական հանձնաժողովը հաստատել է, որ կատալոնացիների հարձակվող Ուսման Դեմբելեն շարքից դուրս է մնացել երկար ժամանակով, ինչի հետ կապված թույլատրել է ակումբին տրանսֆեր կատարել՝ գնելով հարձակվող Լա լիգայից կամ ձեռք բերել ազատ գործակալ հանդիսացող խաղացողի։

Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ «Բարսելոնային» 15 օր ժամանակ է տրվել տրանսֆեր կատարելու համար։

Հավելենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կատալոնական ակումբը մտադիր է ձեռք բերել «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Վիլյան Ժոզեին, բայց «Սոսյեդադը» շատ մեծ գումար է պահանջել իր խաղացողի համար։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000