Որոնել
Արխիվ
17.02.2020  18:56

Բացի «Լիվերպուլից» ո՞ր ակումբն այս տարի չի պարտվել ԱՊԼ-ում

ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Արսենալը» 4-0 հաշվով ջախջախեց «Նյուքասլին»։

Անգլիայի առաջնությունում Միկել Արտետայի թիմը չի պարտվել 2020 թվականին։ «Զինագործները» 2 հաղթանակ ունեն և 4 ոչ-ոքի։

Նշենք՝ նման ցուցանիշ Պրեմիեր լիգայում ունի միայն «Լիվերպուլը»։ Մերսիսայդցիները հաղթել են բոլոր 7 հանդիպումներում։

«Արսենալն» այժմ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ 26 տուրերում հավաքելով 34 միավոր։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000