Որոնել
Արխիվ
17.02.2020  17:47

ՎԵՐՋՆԱԿԱՆ. Կոկորինը դարձավ «Սոչիի» ֆուտբոլիստ (PHOTO)

«Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը միացավ «Սոչիին»: 28-ամյա ֆուտբոլիստը ռուսական թիմում կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հայտնում է «Սոչիի» կայքը: Նա արդեն թիմի ճամբարում է:

Կոկորինի տեղափոխվել մասին «Սոչին» հայտարարել էր դեռ հունվարի 21-ին, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել էր միանալ այդ թիմին: Այդ պատճառով պետերբուրգցիները նրան ուղարկել էին երկրորդ թիմ:

Արդյունքում, ռուս հարձակվողը սկսել է բանակցել «Սոչիի» ղեկավարության հետ և համաձայնվել է ամսական 2 միլիոն ռուբլի աշխատավարձ ստանալ:

Հիշեցնենք, որ այդ թիմում են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանը և Էրիկ Վարդանյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000