Որոնել
Արխիվ
17.02.2020  02:13

«Լացիոն» կամային հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ (VIDEO)

Ա սերիայի 24-րդ տուրում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում մրցեց «Ինտերի» հետ և հաղթեց 2-1 հաշվով։

44-րդ րոպեին Էշլի Յանգն առաջ մղեց միլանյան թիմին, բայց 50-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը, իսկ 69-րդ րոպեին Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը հաղթանակ պարգևեց հռոմեական թիմին։

Այսպիսով, «Լացիոն» վաստակեց 56 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով ընդամենը 1 միավորով։ «Ինտերը» 54 միավորով երրորդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000