Որոնել
Արխիվ
17.02.2020  02:02

«Ռեալը» միավորներ կորցրեց «Սելտայի» հետ խաղում (VIDEO)

Լա լիգայի 24-րդ տուրում Մադրիդի Ռեալը «Սանտյագո Բեռնաբեուում» ընդունեց «Սելտային»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

7-րդ րոպեին Ֆյոդոր Սմոլովն առաջ մղեց հյուրերին, 52-րդ րոպեին Տոնի Կրոսը հավասարեցրեց հաշիվը, իկ 65-րդ րոպեին Սերխիո Ռամոսը 11 մետրանոցից հաշիվը դարձրեց հօգուտ մադրիդցիների։ Այնուամենայնիվ, 85-րդ րոպեին Սանտի Մինայի խփած գոլի շնորհիվ «Սելտան» միավոր վաստակեց։

Այսպիսով, «Ռեալը» ունի 53 միավոր և առաջատարն է՝ «Բարսելոնայից» առաջ լինելով 1 միավորով։ «Սելտան» 21 միավորով 17-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000