Որոնել
Արխիվ
16.02.2020  18:54

«Սևիլյան» համառորեն կորցնում է քառյակ մտնելու շանսերը (VIDEO)

Լա լիգայի 24-րդ տուրում «Սևիլյան» «Ռամոն Սանչես Պիսխուանում» ընդունեց հետնապահ «Էսպանյոլին»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

15-րդ րոպեին Լուկաս Օկամպոսն առաջ մղեց դաշտի տերերին, 35-րդ րոպեին Ադրի Էմբարբան հավասարեցրեց հաշիվը, 50-րդ րոպեին Լեյը խփեց հյուրերի երկրորդ գոլը, իսկ 69-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց «Էսպանյոլի» ֆուտբոլիստ Վիկտոր Սանչեսը, ինչից օգտվեց անդալուսցիների նորեկ Սուսոն՝ 80-րդ րոպեին միավոր փրկելով իր թիմի համար։

Այսպիսով, «Սևիլյան» միավորներով հավասարվեց «Ատլետիկոյին» (40) բայց մադրիդցիներից հետ է՝ զբաղեցնելով 5-րդ տեղը։ «Էսպանյոլը» 19 միավորով վեերջին՝ 20-րդ հորիզոնականում է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000