Որոնել
Արխիվ
16.02.2020  13:44

NBA. Արոն Գորդոնին կրկին թույլ չտվեցին հաղթել Slam Dunk Contest-ում (VIDEO)

Այսօր առավոտյան ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում կայացան All Star Weekend-ի հերթական իրադարձությունները։

Ամենասպասված իրադարձություններից մեկը Slam Dunk Contest-ն էր, որտեղ հանդես եկավ «Օռլանդո Մեջիքի» հարձակվող Արոն Գորդոնը։ 2016թ․-ին Գորդոնն ու ներկայումս «Չիկագո Բուլզում» հանդես եկող Զաք Լավինն իսկական շոոու էին սարքել, ի վերջո հաղթել էր Լավինը, բայց շատերի արժանի էր Գորդոնը։ 

Այս տարի Գորդոնը նախնական փուլում իր երկու դանքերի համար ստացավ առավելագույն 100 միավոր։ Երկրորդ տեղում «Մայամի Հիթի» խաղարկող Դերիկ Ջոնս կրտ․-ներ էր, 96 միավորով։ Պետ Կոնատոնն («Միլուոկի Բաքս», 95 միավոր) ու Դուայթ Հովարդը («Լոս Անջելես Լեյքերս», 90միավոր) դուրս մնացին հետագա պայքարից։

Եզրափակիչ ռաունդում թե Գորդոնը, թե Ջոնսը իրենց դանքերի երկու համար ստացան 100-ական միավոր (առավելագույն)։ Լրացուցիչ առաջին դանքերը ևս մրցավարները գնահատեցին 50 միավորով։ Իսկ ահա լրացուցիչ երկրորդ դանքի համար Ջոնսը ստացավ 48 միավոր։ Գորդոնը ցատկեց NBA-ի ամենաբարձրահասակ բասկետբոլիստներից մեկի՝ Տակո Ֆոլի վրայով, սակայն մրցավարներից միայն երկուսը առավելագույն 10 գնահատականը տվեցին։ Արդյունքում Գորդոնը ստացավ 47 միավոր, և Slam Dunk contest-ի հաղթող դարձավ Դերիկ Ջոնսը։

Երկրպագուները և մասնագետները նշեցին, որ մրցավարները նորից անարդար վարվեցին Գորդոնի հետ։ Չնայած պարտությանը՝ Գորդոնը դարձավ Slam Dunk-երի պատմության առաջին բասկետբոլիստը, ով 8 անգամ 50 միավոր է ստացել իր դանքերի համար (5-ը՝ 2020թ․-ին, 3-ը՝ 2016թ․-ին)։

Skill Challenge-ում (բասկետբոլային հմտությունների մրցույթ) լավագույնը «Մայամի Հիթի» կենտրոնական Բեմ Ադեբայոն էր, ով եզրափակչում հաղթեց «Ինդիանա Փեյսերսի» կենտրոնական Դոմանտաս Սաբոնիսին։

Երեք միավորանոցների պայքարում վերջին նետումով հաղթանակը կորզեց «Սկարամենտո Քինգզի» խաղարկող Բադի Հելդը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000