Որոնել
Արխիվ
15.02.2020  22:09

«Բարսելոնան» դժվարությամբ հաղթեց «Խետաֆեին» (VIDEO)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոուում» ընդունեց «Խետաֆեին» և հաղթեց 2-1 հաշվով։

33-րդ րոպեին Անտուան Գրիզմանը Լիոնել Մեսսիի կատարած հրաշալի փոխանցումից հետո բացեց հաշիվը, իսկ 39-րդ րոպեին Սերխիո Ռոբերտոն կրկնապատկեց կատալոնացիների առավելությունը։ «Խետաֆեն» երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 66-րդ րոպեին, Անխելի խփած գեղեցիկ գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, բայց հյուրերն ավելին անել չկարողացան։

Այսպիսով, «Բարսելոնան» միավորներով հավասարվեց առաջատար «Ռեալին» (52), բայց զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ «Խետաֆեն» 42 միավորով մնաց երրորդ տեղում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000