Որոնել
Արխիվ
15.02.2020  16:13

Հայ արդյունավետ հարձակվողն առաջարկ է ստացել արտասահմանից, բայց…

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Աբրահամ Պորտուգալյանը Բարձրագույն խմբի առաջին կեսում դրական կերպով առանձնացած ֆուտբոլիստներից մեկն է:

ArmFootball.com-ին հայտնի դարձավ, որ 21-ամյա ֆուտբոլիստն առաջարկ է ունեցել Բելառուսի ուժեղագույն լիգայի «Էներգետիկ» ակումբից, սակայն չի կարողացել տեղափոխվել այդ ակումբ: Պատճառը հարձկավողի գործող պայմանագիրն է «Ուրարտուի» հետ: Բելառուսները համաձայն են եղել նրան հրավիրել միայն ազատ խաղացողի կարգավիճակով, սակայն այդ պայմանով «Ուրարտուն» նրան բաց չի թողել:

Նույն պատճառով Պորտուգալյանը չի կարողացել «Ալաշկերտ» տեղափոխվել, որից նույնպես առաջարկ է ունեցել: Վերջինս նույնպես համաձայն չի եղել գումար վճարել տրանսֆերի համար, ինչը հայկական ֆուտբոլում բացառիկ դեպքերում է եղել:

Ներկայումս Պորտուգալյանը մարզվում է «Վեսթ Արմենիայի» կազմում, որը պատրաստ է վարձակալել ֆուտբոլիստին:

Նշենք, որ վարձակալությամբ «Երևանի» կազմում անցակցրած Բարձրագույն խմբի 7 խաղում Պորտուգալյանը 3 գոլ է խփել: Այդ ցուցանիշը տպավորիչ է նրանով, որ 21-ամյա ֆուտբոլիստին յուրաքանչյուր գոլ խփելու համար 143 րոպե է պահանջվում, ինչը առաջնության ռմբարկուների հաշվարկում 5-րդ լավագույն ցուցանիշն է: Մրցաշարում 3 և ավելի գոլ խփած ամենարիտասարդ հայ ֆուտբոլիստն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000