Որոնել
Արխիվ
14.02.2020  14:50

«Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև ընկերական խա՞ղ. Ցանկալի մարզադաշտն արդեն ընտրված է

Միջագային չեմպիոնների գավաթ ընկերական մրցաշարի կազմակերպիչները բանակցություններ են վարում «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» միջև ընկերական խաղ համաձայնեցնելու համար:

The Washington Post-ը գրում է, որ կազմակերպիչների կարծիքով հանդիպումն անցկացնելու լավագույն վայրը Լաս Վեգասում կառուցված նոր` Allegiant ստադիոնն է, որն արժեցել է 1,9 միլիարդ դոլար: Այդ մարզադաշտում է տնային խաղերն անցկացնելու ամերիկյան ֆուտբոլ մարզաձևի «Ռեյդերս» թիմը:

Եթե ամեն ինչ ծրագրածով ընթանա, կատալոնացիներն ու «սերուցքայինները» կդառնան առաջին թիմերը, որ այնտեղ խաղ կանցկացնեն: NFL-ի մրցաշրջանը մեկնարկելու է միայն սեպտեմբերին:

Նշվում է, որ այլընտրանքային տարբերակ է Լոս-Անջելեսի նոր մարզադաշտը` SoFi Stadium-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000