Որոնել
Արխիվ
14.02.2020  17:14

Վան Դեյկը` «Շիրակում» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ՉԼ-ի եզրափակիչ. Աղվան Դավոյանը բլիցը

«Շիրակի» ավագ Աղվան Դավոյանն ապաքինվել է վնասվածքից և թիմի հետ մասնակցում է Անթալիայում ընթացող հավաքին:

Գյումրեցիների մամուլի ծառայության հետ զրույցում պաշտպանը պատասխանել է բլից հարցերի:

- Աշխարհում լավագույն վայրը:

- Գյումրի:

- Եթե ընտրեք ուսումնամարզական հավաքի համար…Անթալիա՞, թե՞ Սոչի:

- Հավանաբար Անթալիան ավելի ֆուտբոլային է, բայց Սոչին ավելի լավ վայր է:

- Մեսսի՞, թե՞ Ռոնալդու:

- Պատասխան չունեմ:

- «Բարսելոնա»՞, թե՞ «Ռեալ Մադրիդ»:

- «Շիրակ»:

- Ձեր սիրելի արտասահմանյան թիմը:

- «Մանչեսթեր Յունայթեդ» էր, բայց Ֆերգյուսոնի հեռանալուց հետո հիմա ավելի շատ «Լիվերպուլը»:

- Եթե Չեմպիոնների լիգայի եզրափակչում կայանա «Շիրակ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը, կնախընտրեիք կարմիր քարտ ստանա՞լ, թե՞ սեփական դարպասին նշանակված 11-մետրանոցի պատճառ դառնալ:

- Այն, որը կնպաստի իմ թիմի հաղթանակին:

- Նույն խաղում Պոգբան գնդակով շարժվում է առաջ: Ինչպե՞ս կագնեցնել նրան:

- Բացի իմ ներկայիս թիմակիցներից կցանկանայի, որ այդ պահին Վիրջիլ վան Դեյկը լիներ «Շիրակում» և օգներ կանգնեցնեիք Պոգբային:

- Վան Դեյկին հրավիրե՞նք «Շիրակ»:

- Եթե կարող եք, հրավիրեք:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000