Որոնել
Արխիվ
14.02.2020  12:07

Գվարդիոլա. «Եթե չհաղթենք «Ռեալին», ինձ պաշտոնանկ կանեն»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում իր հավակնությունների և Մադրիդի «Ռեալի» դեմ 1/8 եզրափակիչ դիմակայության մասին:

«Ցանկանում և երազում եմ հաղթել Չեմպիոնների լիգան: Սպասում եմ «Ռեալի» դեմ խաղերում հաճույք ստանալ և տեսնել, թե ինչի եմ ընդունակ:

 Եթե նրանց չհաղթենք, այդ դեպքում մարզական տնօրենը կգա և կասի, որ նրանք ցանկանում են Չեմպիոնների լիգան հաղթել և ինձ պաշտոնանկ են անում:

Այդ ժամանակ կպատասխանեմ, որ շնորհակալ եմ աշխատանքի համար, դա հաճույք էր»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում Football Daily-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000