Որոնել
Արխիվ
14.02.2020  02:08

«Յուվենտուսը» զիջում էր «Միլանին», բայց Ռոնալդուն որոշեց շրջադարձ հարված կատարել և… (VIDEO)

Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում կայացավ «Միլան» – «Յուվենտուս» առաջին խաղը: Գրանցվեց ոչ-ոքի` 1:1:

61-րդ րոպեին Անտե Ռեբիչն առաջ մղեց տանտերերին: Ընդամենը 10 րոպե անց Թեո Էրնանդեսը Պաուլո Դիբալայի նկատմամբ կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից:

Թուրինցիները փրկվեցին 90+1 րոպեին: Կրիշտիանու Ռոնալդուն շրջադարձ հարված կատարեց և գնդակը դիպավ Դավիդե Կալաբրիայի ձեռքին: Նշանակվեց 11-մետրանոց հարվածը, որը հստակորեն իրացրեց հենց պորտուգալացին:

Պատասխան մրցավեճը կկայանա մարտի 4-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000