Որոնել
Արխիվ
14.02.2020  00:55

Խաշմանյան. «Հրաժարական չեմ տվել, արմատական փոփոխություններ էի նախատեսել»

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարցազրույց է տվել Tert.am-ի յութուբյան ալիքին և պատմել ազգային ընտրանուց հեռանալու որոշ մանրամասներ:

Պայմանագրի խզումը.

«Ես հրաժարական չեմ տվել: Եթե մարզիչը մեկ շաբաթ է եղել հավքականի ղեկին, բոլորն էլ գիտեն ինչ իրավիճակում, ուստի հրաժարական չէր կարող լինել: Եղել է երկկողմանի համաձայնությամբ պայմանագրի խզում»:

Գումարային փոխհատուցում

«Փոխհատուցման վերաբերյալ հարցին չեմ կարող պատասխանել, դա ներքին խոհանոց է: Որևէ խնդիր չենք ունեցել»:

Պայմանագիր ստորագրելիս Արթուր Վանեցյանի գործոնը

«Մենք մոտ 2 օր բանակցել ենք պարոն Վանեցյանի հետ, այն ժամանակ նա էր ՀՖՖ-ի նախագահը: Իմ պայմանագիրը կապ չուներ այդ երկու խաղերի հետ: Մենք շատ լավ հասկանում էինք, որ այդպես է լինելու և եղավ: Վանեցյանն ասաց, որ ես կապ չունեմ այդ երկու հանդիպումների հետ, պայմանագիր չենք կնքում այս երկու խաղի համար, այլ 1 տարով, գումարած ևս մեկ տարի: Ես հենց այդ պատճառով եմ համաձայնել: Բոլորից խորը գիտեի, թե այդ երկու խաղերում թիմի հետ ինչ կարող է լինել»:

Արմեն Մելիքբեկյանի գործոնը պայմանագիրը խզելիս

«Երբ գալիս է նոր ղեկավար, նոր գաղափարներով, այդպես պատահում է: Պարոն Մելիքբեկյանի հետ անձնական խնդիր չկա, միասին մի քանի հանդիպումներ ենք ունեցել, շատ լավ ու պրոֆեսիոնալ հարաբերությունների մեջ ենք: Միգուցե, այն կետերը, որ ես դրել էի թիմի զարգացման համար ընդունելի չէր: Կային կետեր, որոնք ֆեդերացիայի կողմից էին, որոնք ինձ համար ընդունելի չէին: Միայն դա, մենք պրոֆեսիոնալ մարդիկ  ենք»:

Խաշմանյանի ծրագիրը

«Ես ներկայացրել էի իմ ծրագիրը, ՀՖՖ-ին ու գործկոմին: Գտնում եմ, որ այդ աշխատանքների միջոցով կարող էինք հավաքականի հետ մեկ քայլ առաջ կատարել: Այդ արմատական փոփոխություններն անհրաժեշտ էին:  Առաջին հերթին` մոտ 30 տոկսովով փոխել հավաքականի կազմը, բերել նոր, գոնե 4 երիտասարդ ֆուտբոլիստներ: Պետք է հայացք նետեինք աշխարհի բոլոր հայազգի ֆուտբոլիստներին: Դա կտար մեծ մոտիվացիա, թարմացում, թիմի մթնոլորտի մաքրություն և կդառնար վաղվա օրվա հիմք»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000