Որոնել
Արխիվ
13.02.2020  20:07

«Ֆուտբոլային տեսանկյունից գոհ եմ վիճակահանությունից». Նազարեթյան

Փետրվարի 13-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ընտրանին կմրցի Բուլղարիայի հավաքանի հետ, որտեղ էլ տեղի կունենա զույգի առաջին հանդիպումը։ 

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է վիճակահանության և սպասվող հանդիպումների մասին։

 - Անկախ վիճակահանության արդյունքից՝ եթե ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, ապա պետք է պատրաստ լինեինք մրցելու ցանկացած մրցակցի հետ։ Մինչև Բուլղարիայի ընտրանու դեմ հանդիպումները դեռ բավական ժամանակ կա, կուսումնասիրենք մրցակցին և կփորձենք հասկանալ նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Ֆուտբոլային տեսանկյունից վիճակահանությունը գնահատում եմ դրական։ Մրցակիցը մի փոքր առավելություն է ունենալու, քանի որ մենք ավելի շատ ժամանակ ենք ծախսելու ճանապարհներին։ Հանդիպումներին ընդառաջ՝ ապրիլի 1-ին, կսկսենք արդեն մարզական հավաքը»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000