Որոնել
Արխիվ
13.02.2020  19:02

Չօգտագործված պահերի հետևանքը. «Ուրարտուն» պարտվեց Լիտվայի չեմպիոնին

Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» ստուգողական երկրորդ հանդիպումն է անցկացրել։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն ուժերը չափել է Լիտվայի գործող չեմպիոն «Սուդուվայի» հետ։

Երևանցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպումն ավարտվեց լիտվական ակումբի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ 42-րդ րոպեին աչքի ընկավ Թոմաս Սոլոմոնը։

«Ուրարտու» - «Սուդուվա»` 0-1

0-1 Թոմաս Սոլոմոն (42')

«Ուրարտու» - Անատոլի Այվազով (Արսեն Բեգլարյան 45'), Էդվարդ Կպոդո, Եվգենի Օսիպով, Հակոբ Հակոբյան (Արսեն Սադոյան 72'), Խուան Ասոկար (Փորձարկվող ֆուտբոլիստ 60'), Պիտեր Մուտումոսի, Արամ Բարեղամյան (Դավիթ Պապիկյան 68'), Մարկո Բրտան (Փորձարկվող ֆուտբոլիստ 45'), Թայմուրազ Տոբոև (Եվգենի Կոբզար 45'), Կարեն Մելքոնյան (Հրաչյա Գեղամյան 45'), Սեմյոն Սինյավսկի (Արտակ Դաշյան 45')։


Նշենք, որ հայկական թիմը գոլ խփելու հիանալի պահեր չի իրացրել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000