Որոնել
Արխիվ
13.02.2020  18:31

Կոժախմետ. «Հայկ Իշխանյանի հետ պայմանագիրը խզում են ժպտալու պատճառով»

Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան չի շարուանկելու «Ժետիսուի» կազմում: Ղազախ ինսայդեր Այդին Կոժախմետը Տելեգրամի իր էջում գրել է, որ 30-ամյա ֆուտբոլիստը զարմանալի պատճառով կոնֆլիկտ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Օգայի հետ:

«Բազմիցս եմ լսել ֆուտբոլիստների նկատմամբ Դմիտրի Օգայի աննորմալ վերաբերմունքի մասին: Իհարկե, խաղադաշտում կարգապահության վերաբերյալ հասկանալի է, բայց կենցաղում նման վերաբերմունքը խնդիրներ է ստեղծում: Դեռ 2000-ականների վերջում լեգենդներ էին պտտվում այն մասին, որ Օգայը «Տոբոլում» բանակային կարգեր է սահմանել: Բայց ամենատարօրինակն ինձ համար այն պատմություններն էին, որ նա ոչ միայն ծիծաղ, այլ նույնիսկ ժպտալ չի թողնում իր մարզումների ժամանակ:

Մի խոսքով, 2 օր առաջ Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը, ով ակուբի հետ պայմանագիր էր կնքել հունվարի վերջին, Օգայի կողմից հեռացվել է մարզումից, իսկ հետո նաև ուղարկվել է տուն (Հայաստան-խմբ.): Ներկաների խոսքերով, Իշխանյանը ժպտացել է կամ նույնիսկ արևի շողերի պատճառով դեմքն է ծամծռել: Դա նկատել է գլխավոր մարզիչը և բողոքի խոսքերով հարձակվել է ֆուտբոլիստի վրա: Դժգոհությունը մեկն էր. ժպիտը:

Ըստ երևույթին, Իշխանյանը տեղյակ չի եղել, որ Օգայը դրա վերաբերյալ իր պահանջն ունի: Արդյունքում, ֆուտբոլիստին հայտնել են, որ նրա հետ պայմանագիրը խզվում է և նա լքել է ակումբի ճամբարը»,- գրել է ինսայքերը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000