Որոնել
Արխիվ
13.02.2020  18:06

Փլեյ-օֆֆի վիճակահանություն. Հայտնի դարձավ Հայաստանի ֆուտզալի հավաքականի մրցակիցը

Փետրվարի 13-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականը կմրցի Բուլղարիայի ընտրանու հետ, որտեղ էլ կկայանա առաջին հանդիպումը, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Պատասխան խաղը կանցկացվի Հայաստանում: 

Բուլղարիայի ֆուտզալի ընտրանին որակավորման փուլի 4-րդ խմբում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով Ալբանիայի և Սան Մարինոյի հավաքականներին։ 

Հանդիպումների անցկացման օրերը հայտնի կդառնան ավելի ուշ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000