Որոնել
Արխիվ
13.02.2020  17:21

«Գանձասարի» խաղը չինական թիմի հետ անավարտ է մնացել

Իսպանիայում իր ուսումնամարզական հավաքն անցկացնող «Գանձասարը» ստուգողական հանդիպում է անցկացրել չինական «Շենժենի» հետ:

Առաջին կեսում հայկական թիմը բացել է հաշիվը, աչքի է ընկել թիմի նորեկ Ժունինյո Պոնտեսը: Իսկ երկրորդ կեսում խաղն ընդհատվել է:

«Հանդիպումը մնաց անավարտ։ Առաջին խաղակեսում Չինական «Շենժեն» ակումը ցուցաբերում էր բավականին ագրեսիվ վարք, որը էլ ավելի սրվեց երկրորդ խաղակեսին։ Մրցավարը մրցակցի ոչ ֆուտբոլային պահելաձևի պատճառով դադարեցրեց հանդիպումը»,- գրված է կապանյան թիմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000