Որոնել
Արխիվ
12.02.2020  22:02

Ըմբշամարտ. Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հռոմում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար պայքարում ուժերը չափեց հունգարացի Կրիշտիան Վանչայի հետ և հաղթեց 7-5 հաշվով։

Նշենք՝ հայ ըմբիշը պայքարը սկսել էր  որակավորման փուլից, որտեղ 3-1 հաշվով հաղթել է շվեդ Օսկար Էրլանդսոնին, 1/8 եզրափակչում 9-0 հաշվով առավելության է հասել վրացի Գիորգի Շոթաձեի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում շանս չի տվել սերբ Մատե Նեմեսին (10-1): Կիսաեզրափակչում Ասլանյանը 3-4 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Նազիր Աբդուլաևին։

Հիշեցնենք, որ այսօր Եվրոպայի չեմպիոն է դարձել Գևորգ Ղարիբյանը 60 կգ քաշային կարգում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000