Որոնել
Արխիվ
12.02.2020  17:51

Զիեշի տրանսֆերը համաձայնեցվեց 40-45 միլիոն եվրոյով

«Այաքսի» եզրային հարձակվող Հակիմ Զիեշը կարիերան շարունակելու է Անգլիայում: Հոլանդական De Telegraaf-ը և Voetbal International-ը վստահեցնում են, որ մարոկկացին տեղափոխվելու է «Չելսի»:

26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն արդեն համաձայնեցված է, և կազմելու է 40-45 միլիոն եվրո: Լոնդոնցիները դեռ հունվարին են փորձել ձեռք բերել վինգերին, սակայն ամստերդամցիները հրաժարվել էին մրցաշրջանի կեսից բաց թողնել իրենց առաջատարներից մեկին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» մտադիր է գնել նաև «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանայի տրանսֆերը:

Հոլանդիայի ընթացիկ առաջնության 18 խաղում Զիեշը 6 գոլ է խփել ու 12 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000