Որոնել
Արխիվ
12.02.2020  17:35

Ո՞ր թիմերում են «Երևանից» հեռացած ֆուտբոլիստերը

Հայաստանի առաջնության վերսկսմանը 16 օր է մնացել, սակայն հետնապահ «Երևան» ակումբից այդպես էլ տեղեկություններ չկան:  Մայրաքաղաքային թիմը չի նախապատրաստվում մրցաշրջանի երկրորդ կեսին: Փոխարենը, հայտնի են դարձել ակումբից հեռացած մի քանի ֆուտբոլիստների հավանական նոր թիմերի անունները, որոնց մասին հայտնում է «Ֆուտբոլ Պլյուսը»:

«Երևանի» ավագ Եվգենի Եվգենևը մարզվում է «Ալաշկերտում», իսկ ուկրաիանցի Դմիտրի Կլիմակովը` «Մասիսում»: «Երևանում» վարձակալության ավարտից հետո «Վեսթ Արմենիա» է տեղափոխվել «Ուրարտուի» հարձակվող Աբրահամ Պորտուգալյանը: Առաջին խմբի առաջատարին են միացել նաև կոնգոցի Անտոնիո Տեսերա Լոկվան ու սենեգալցի Պապե Դեմբե Դիեն: «Լոկոմոտիվում» է արդեն խաղում Էդգար Մկրտչյանը, իսկ «Արարատ-2»-ում` Լևոն Բադալյանը: Ակումբից հեռացել է նաև հարձակվող Վիուլեն Այվազյանը:

Ավելի վաղ պաշտոնապես «Արարատ» էր տեղափոխվել «Երևանի» ռմբարկու Ռամազան Իսաևը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000