Որոնել
Արխիվ
12.02.2020  12:49

Գվարդիոլա. «Եթե ինձ «Մանչեսթեր Սիթիի» պես ուժեղ թիմ չտան, չեմ կարողանա հաղթել»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր մարզած ակումբներից ավելի թույլ թիմերում չէր կարողանա նույն հաջողությունները գրանցել:

«Չգիտեմ` ինչ է «աշխարհի լավագույն մարզիչ» հասկացողությունը: Երբեք ինձ լավագույնը չեմ զգացել: Նույնիսկ երբ «Բարսելոնայի» հետ մեկ տարում 6 տիտղոս նվաճեցինք:

Հաղթում էի, որովհետև իմ թիմում անհավանական ֆուտբոլիստներ կային: Կան արտակարգ մարզիչներ, որոնք մեծ ակումբներում չեն աշխատում և չունեն նման ֆուտբոլիստներ:

Եթե ինձ «Մանչեսթեր Սիթիի» պես ուժեղ թիմ չտան, ես չեմ կարողանա հաղթել»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում Football Daily-ն:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան գլխավորել է նաև «Բավարիան»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000