Որոնել
Արխիվ
11.02.2020  22:34

Ըմբշամարտ. Կարապետ Չալյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հռոմում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում մրցեց Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկող Հայկ Մնացականյանի հետ, ով Չալյանի կատարմամբ գլորման ընթացքում վնասեց ձեռքն ու չկարողացավ շարունակել գոտեմարտը։ Կարապետը բրոնզե մեդալ նվաճեց։

Հիշեցնենք՝ Չալյանը որակավորման փուլում 11-2 հաշվով հաղթել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլայ Քրիստենին, 1/8 եզրափակչում 3-1 հաշվով առավելության է հասել սերբ Վիկտոր Նեմեսի նկատմամբ, 1/4 եզրափակչում 5-2 հաշվով հաղթել է բելառուսցի Պավել Լիախին, բայց կիսաեզրափակչում 0-3 հաշվով զիջել է ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000