Որոնել
Արխիվ
11.02.2020  11:49

«Լիվերպուլը» 35 միլիոն եվրոյի տրանսֆերային առաջարկ է կատարել, բայց մերժում ստացել

«Լիվերպուլը» լրոջերն հետաքրքրված է «Վիլյառեալի» եզրային հարձակվող Սամուել Չուկվեզեի ծառայություններով:

France Football-ը տեղեկացնում է, որ հունվարին անգլիական ակումբը 35 միլիոն եվրո է առաջարկել նիգերացու տրանսֆերի համար, սակայն մերժում է ստացել: Սպասվում է, որ ամռանը բանակցությունները կվերսկսվեն:

20-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում 100 միլիոն եվրոյի հրաժարագին է սահմանված, այն հետագայում նվազելու է մինչև 80 միլիոն: «Դեղին սուզանավը» հենց այդքան է ուզում ստանալ իր առաջատարներից մեկի համար:

Չուկվեզեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000