Որոնել
Արխիվ
11.02.2020  11:32

Օնանան տեղափոխվելու է անգլիական գրանդ. տրանսֆերը կկազմի 40-50 միլիոն եվրո

«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Չելսիում»: Voetbal Nieuws-ը վստահեցում է, որ կամերունցին ընդունել է «Չելսիի» առաջարկը և ամռանը միանալու է այդ ակումբին:

Տրանսֆերը կազմելու է 40-50 միլիոն եվրո:

23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև ՊՍԺ-ն, «Բարսելոնան» ու «Տոտենհեմը»: Հատկապես բանակցություններ է փորձել սկսել փարիզցիների մարզական տնօրեն Լեոնարդոն, սակայն Օնանայի գործակալները նրան տեղեկացրել են, որ անիմաստ ժամանակ չվատնի, քանզի ֆուտբոլիստը մտադիր է խաղալ Անգլիայում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Չելսին» որոշել է փոխարինող փնտրել Կեպա Արիսաբալագային, ով չի արդարացնում նրա սպասելիքները: Վերջինիս համար վճարվել է դարպասապահների համար ռեկորդային` 80 միլիոն եվրո:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000