Որոնել
Արխիվ
07.02.2020  13:02

Իր տեսած մեծագույն ֆուտբոլիստը. Մայքլ Օոունի անսպասելի ընտրությունը

Աննգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օոուենը համեմատություն է կատարել Սթիվեն Ջերրարդի, Ֆրենկ Լեմպարդի ու Փոլ Սքոուլզի միջև և անսպասելի հայտարարություն արել:

«Մարզումների ժամանակ Սքոուլզի գործողություններին լեզուդ դուրս գցած էիր հետևում: Փոլը… դա խաղադաշտում աչքեր են: Նա կարող էր կտրուկ որոշումներ կայացնել և գնդակը ցանկացած հեռավորությունից ուղարկել քեզ: Կատարյալ հանճար է:

Բայց ֆուտբոլում լինում են պահեր, երբ քեզ ֆիզիկական ուժ, կարծրություն, արագություն և շատ այլ բաներ են հարկավոր: Երբ մեկ մեկի դեմ էին մրցում, Ջերրարդը ցանկացածին կուտեր:

Ինչ վերաբերվում է Լեմպարդին, ապա ո՞վ կարող է կասկածի տակ դնել այն, որ նա իր կարողություններից առավելագույնը քաղեց` դառնալով շատ արդյունավետ: Բայց ինձ համար Ջերրարդն այլ մակարդակում է, քան ցանկացած այլ ֆուտբոլիստ ում հետ խաղացել կամ տեսել եմ: Համեմատելու շատ ֆուտբոլիստներ կան, քանզի Անգլիայի հավաքականում, «Լիվերպուլում», «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Ռեալ Մադրիդում» խաղացել եմ մեծագույնների հետ, բայց Սթիվին նրանցից բոլորից բարձր է:

Եթե պատկերացնենք, որ վաղը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ պետք է խաղամ, և կարող եմ ցանկացախ ֆուտբոլիստի իմ թիմ վերցնել, առաջինը դա Ջերրարդը կլիներ»,- Ջեյմի Կարագերի պոդկաստի ժամանակ ասել է անգլիացին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000