Որոնել
Արխիվ
05.02.2020  17:22

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արսեն Բեգլարյանը` «Ուրարտուի» ֆուտբոլիստ

«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ, հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

26-ամյա դարպասապահը ռուսական «Կրասնոդարի» սան է։ 2012 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Բարձրագույն խմբի առաջնությունում նորամուտը նշել է «Գանձասարում»։ Հանդես է եկել նաև «Շիրակ», «Ուլիս», «Միկա», «Ալաշկերտ» ակումբներում։ Խաղացել է նաև լատվիական «Լիեպայում»։ Բեգլարյանի վերջին ակումբը եղել է Բելառուսի բարձրագույն խումբը ներկայացնող Մոգիլևի «Դնեպրը», որի կազմում 26-ամյա դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում։

Բեգլարյանն առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 2013-ին, իսկ 2016-ին առաջին պաշտոնական հանդիպում է անցկացրել Դանիայի հավաքականի հետ խաղում և հետմղել Քրիստիան Էրիկսենի իրացրած 11 մետրանոցը։

«Ամեն ինչ հրաշալի է, արդեն մի քանի մարզում անցկացրել եմ թիմի հետ։ Ճիշտ է, դեռ բոլորի հետ չեմ հասցրել ծանոթանալ, բայց կարծում եմ, որ կիպրոսյան հավաքի ընթացքում այդ բացը կլրացնեմ։ Առաջին օրը ծանոթացել եմ մարզչի հետ։ Ալեքսանդր Գրիգորյանը հայտնի մասնագետ է։ Նրա գլխավորած թիմերի մասնակցությամբ շատ խաղեր եմ նայել։ Ինձ խաղային այդ ոճը դուր է գալիս», - ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է 26-ամյա դարպասապահը։

Հավելենք, որ Բեգլարյանը «Ուրարտուում» հանդես կգա 24 համարի ներքո։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000