Որոնել
Արխիվ
05.02.2020  13:41

«Լոռին» մեկնում է Թուրքիա. մրցակցիներից մեկը Եղիշե Մելիքյանի թիմն է

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Լոռին» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին։ Վաղը՝ փետրվարի 6-ին, վնաձորցիները կմեկնեն Թուրքիայի Բելեկ քաղաք, որտեղ կանցկացնի 12-օրյա ուսումնամարզական հավաք:

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հավաքի շրջանակում նախատեսված է անցկացնել 4 ստուգողական հանդիպում։

Փետրվարի 8-ին վանաձորցիները կհանդիպեն Ռումինիայի 2-րդ լիգան ներկայացնող «Վիտորուլ Պանդուրիի» հետ, փետրվարի 11-ին՝ Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Լվովի» հետ, որը գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը:

Մյուս հանդիպումների մասին կտեղեկացվի ավելի ուշ։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000