Որոնել
Արխիվ
04.02.2020  22:35

«Սոչին» դեռ հույս ունի, որ Կոկորինը կմտափոխվի

«Սոչիի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռուբաշկոն հայտարարել է, որ ակումբը դեռ հույս ունի, որ «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը կհետևի ակումբների համաձայնությանը և կմիանա նրանց:

«Եթե նոր բան լինի, կիմանաք այդ մասին: Մենք դեռ հույս ունենք, որ Սաշան կմիանա մեզ: «Սոչիում» լավ պայմաններ կան ֆուտբոլիստի զարգացման համար»,- Ռուբաշկոյի խոսքերն է փոխանցում sport24.ru-ն:

Հիշեցնենք, որ հունվարին «Սոչին» պաշտոնապես հայտարարել էր Կոկորինին կես տարով վարձակալելու մասին, սակայն նա հրաժարվել է միանալ Պրեմյեր լիգայի հետնապահին: Ռուս ֆուտբոլիստի նման վերաբերմունքի պատճառով «Զենիթը» նրան հեռացրել է գլխավոր թիմից և ուղարկել «Զենիթ-2»: Դրան դեմ է եղել պետերբուրգցիների գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը, ով ցանկանում էր հարձակվողին իր թիմում պահել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000