Որոնել
Արխիվ
04.02.2020  22:12

Հերթական հայկական ակումբը մեկնում է Վրաստան. 3 խաղ կկայանա

«Լոկոմոտիվը» շարունակում է նախապատրաստվել Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության երկրորդ կեսին: Երևանյան ակումբը հայտնել է, որ փետրվարի 9-ից 14-ը 6-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Հավաքի ընթացքում նախատեսված է երեք ստուգողական հանդիպում։ Հայկական թիմի առաջին մրցակիցը կլինի Թբիլիսիի Առաջին խումբը ներկայացնող «Գագրան»։ Հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին, ժամը 14։00-ին «Մուխիանի Ռեգբի Արենա» մարզադաշտում։

«Լոկոմոտիվի» մյուս երկու խաղերը կկայանան փետրվարի 12-ին և 14-ին, իսկ մրցակիցների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Ավելի վաղ Վրաստան է մեկնել Առաջին խմբի այլ ներկայացուցիչ` «Արագածը»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000