Որոնել
Արխիվ
03.02.2020  11:11

Անգլիական գրանդը փորձել է ձեռք բերել Արտյոմ Ձյուբային

«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան հունվարին հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Տոտենհեմ»:

Հարրի Քեյնի լուրջ վնասվածքից հետո լոնդոնյան ակումբը դիտարկել է ռուս ֆուտբոլիստին վարձակալելու կամ տրանսֆերը գնելու հնարավորությունը, հայտնում է championat.com-ը:

Գործարքը չի կայացել, քանի որ պետերբուրգցիները չեն ցանակցել բաժանվել իրենց առաջատարից: Սպասվում է, որ առաջիկա ժամանակահատվածում նրանք կերկարաձգեն հարձակվողի պայմանագրի ժամկետը:

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 19 խաղում Ձյուբան 11 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000