Որոնել
Արխիվ
01.02.2020  19:00

4 գոլ ԱՊԼ-ի տուրի առաջին կենտրոնական խաղում (VIDEO)

Անգլիայի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական խաղերից առաջինում մրցեցին «Լեսթերն» ու «Չելսին»: Գրանցվեց ոչ-ոքի` 2:2:

Բոլորը գոլերը արձանագրվեցին երկրորդ խաղակեսում: Ընդմիջումից 2 րոպե անց Մեյսոն Մաունթի փոխանցումից հետո Անտոնիո Ռուդիգերը գլխի հարվածով առաջ մղեց հյուրերին: 54-64 րոպեների ընթացքում Հարվի Բարսնի ու Բեն Չիլուելի գոլերի շնորհիվ «աղվեսները» կարողացան հաշվի մեջ առաջ անցնել: Այդուհանդերձ, 71-րդ րոպեին նույն Մաունթ-Ռուդիգեր համագործակցույթունից հետո գերմանացին դուբլ ձևակերպեց:

Երկու թիմերը մնացին իրենց դիրքերում: Բրենդան Ռոջերսի թիմը 49 միավորով երրորդն է, իսկ Ֆրենկ Լեմպարդինը` 41 միավորով չորրորդը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000