Որոնել
Արխիվ
01.02.2020  14:06

«Դիլիջանը» ևս 5 տրանսֆերի մասին հայտարարեց

«Դիլիջան» ֆուտբոլային ակումբը հայտարարել է 5 տարնսֆերների մասին:

Թիմի ֆուտբոլիստներ են դարձել 25-ամյա կոլումբիացի կիսապաշտպան Բրավո Օկամպո
Ֆրանցիսկո Խավիերը (նախկինում հանդես է եկել կոլումբական և արգենտինական ցածր լիգաների թիմերում), 24-ամյա ուկրաինացի պաշտպան Յուրի Ռոգոժկինը (հանդես է եկեկ Կիևի «Դինամոյի» երկրորդ կազմում, վերջին թիմը եղել է Կիևի «Ռուբիկոնը»), 28-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Օլեքսանդր Բեհաշովը (հանդես է եկել ուկրաինական ցածր լիգաներում), 25-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Դմիտրի Միշենինը (խաղացել է Դոնեցկի «Շախտյոր-3»-ում,վերջին ակումբը եղել է հայկական «Սևանը») և 30-ամյա կիսապաշտպան Նարեկ Մակարյանը, ով նախկինում հանդես է եկել Բելառուսի սիրողական լիգաներում:

Հիշեցնենք, որ նախօրեին «Դիլիջանը» հայտարարել էր ևս 4 ֆուտբոլիստների տեղափոխության մասին:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000