Որոնել
Արխիվ
30.01.2020  17:41

Հայաստանի Բարձրագույն խմբի հնարավոր նորեկը լրջորեն ուժեղացրեց կազմը

«Վանը» հայտարարել է 4 նորեկների մասին: Չարենցավանի ակումբ են տեղափոխվել պաշտպաններ Դեու Դոսան ու Անդրանիկ Ոսկանյանը, հարձակվողական ոճի կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը և հարձկավող Վարդան Բակալյանը:

Դոսան նախկինում հանդես է եկել «Լոռիի» կազմում, Ոսկանյանը մրցաշրջանի առաջին կասն անցկացրեց «Ուրարտուի» հետ, Եֆիմովը խաղում էր «Փյունիկում», իսկ Բակալյանը` առանց թիմ էր:

Հիշեցնենք, որ Եֆիմովը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Երևանի» կազմում, և Առաջին խմբում ռեկորդային` 46 գոլ խփեց:

Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում «Վանը» 41 միավորով ընթանում է երրորդ տեղում` 5 միավորով զիջելով առաջատար «Վեսթ Արմենիային»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000