Որոնել
Արխիվ
30.01.2020  10:25

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Սուսոն վերադարձավ Իսպանիա (PHOTO)

«Միլանի» եզրային հարձակվող Սուսոն տեղափոխվել է «Սևիլյա»: Անդալուզյան ակումբի կայքը տեղեկացնում է, որ 1,5 տարով վարձակալել են 26-ամյա ֆուտբոլիստին:

Ինսայդեր Ջանլուկա Դի Մարցոյից տեղեկանում ենք, որ 2021 թվականի ամռանը «Սևիլյան» կպարտավորվի գնել իսպանացու տրանսֆերը, եթե այս ընթացքում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած լինի: Ամբողջական տրանսֆերը կկազմի 25 միլիոն եվրո:

Իր նոր թիմում վինգերը խաղալու է գալու 14 համարի մարզաշապիկով:

Սուսոն «Միլանում» էր խաղում 2015 թվականից: Նա 153 խաղում դարձել է 24 գոլի ու 31 գոլային փոխանցման հեղինակ:

«Կադիսի» սանն Իսպանիայում հանդես է եկել «Ալմերիայի» կազմում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000