Որոնել
Արխիվ
28.01.2020  17:44

Ցանկալի տրանսֆերը կատարելու համար «Բարսելոնային» տարօրինակ սխեմա են առաջարկել

«Բարսելոնան» կարող է գնել «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին, որպեսզի ձեռք բերի «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոյին:

Marca-ն հայտնում է, որ կատալոնական ակումբը պորտուգալացու տրանսֆերը գնելու տարբերակ ունի, ինչից հետո նրան անմիջապես վարձավճարով կուղարկեն «Վալենսիա»: Հակառակ ուղղությամբ կմեկնի Ռոդրիգոն: Ամենայն հավանականությամբ, նման տարբերակ է առաջարկել երկու ֆուտբոլիստների շահերը ներկայացնող գործակալ Ժորժե Մենդեշը, որովհետև «բլաուգրանան» ու «չղջիկները» չեն կարողանում համաձայնության գալ հարձակվողի տեղափոխության շուրջ:

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ Ֆերնանդեշը շատ մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, սակայն ակումբները վերջնական համաձայնության այդպես էլ չեկան: «Սպորտինգը» պահանջում էր 80 միլիոն եվրո, որից 60-ն` ամբողջ գումարը, իսկ 20-ը` հնարավոր պարգևավճարներ:

 

 

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000