Որոնել
Արխիվ
28.01.2020  17:14

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Էրիկսենը դարձավ «Ինտերի» ֆուտբոլիստ

«Ինտերն» իր պաշտոնական կայքով հայտարարել է «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի տեղափոխության մասին:

Դանիացին իտալացիների հետ 4,5 տարվա պայմանագիր է ստորագրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարվելու է 20 միլիոն եվրո: Այդ գումարից 2 միլիոնը փոխանցվելու է կիսապաշտպանի նախկին ակումբին` «Այաքսին»:

Միլանում Էրիկսենը տարեկան ստանալու է 10 միլիոն եվրո, ևս 2 միլիոն նախատեսված հնարավոր պարգևավճարների տեսքով: Դրա շնորհիվ նա դառնալու է Ա սերիայի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» հետ դանիացու պայմանագրի ժամկետը սպառվելու էր ամռանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000