Որոնել
Արխիվ
28.01.2020  11:49

Հարստացած գերմանական ակումբն իր պատության ռեկորդային տրանսֆերն է կատարել

«Լիոնի» կիսապաշտպան Լյուկա Տուզարը տեղափոխվել է «Հերտա»: «Օլիմպիկի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆրանսիացու տրանսֆերը վաճառել է 25 միլիոն եվրոյով:

Դա Բեռլինի ակումբի պատմության ռեկորդային գնումն է: Հերտան սկսել է խոշոր գործարքներ կատարել նոր` մեծահարուստ համասեփականտերերի շնորհիվ: Վերջին կես տարվա ընթացքում գերմանացիները երկորրդ անգամ են թարմացնում տրանսֆերային ռեկորդը: Լուրջ նպատակներ հետապնդող ակումբն այդ պատճառով գլխավոր մարզիչ է նշանակել Յուրգեն Կլինսմանին:

22-ամյա ֆուտբոլիստը դեռ կես տարի չի խաղա «Հերտայում». ակումբները պայմանավորվել են նրան մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը թողնել «Լիոնի» կազմում:

Տուզարը 18 տարեկանից ֆրանսիական ակումբի կազմում է խաղում և արդեն նշանակալի փորձ է կուտակել` մասնակցելով 155 հանդիպման, որոնցից 30-ը` Չեմպիոնների լիգայում: «Հերտան» որոշել է նրան ձեռք բերել այն բանից հետո, երբ խափանվել է «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջակայի տրանսֆերը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000