Որոնել
Արխիվ
28.01.2020  10:57

Հայ, 3 երեխա, Կոբե Բրայանտ… Հայտնի են դարձել ուղղաթիռի վթարից բոլոր մահացածների անունները

Հայտնի են դարձել Կալիֆորնիայում լեգենդար բասկետբոլիստ Կոբե Բրայանտի ուղղաթիռի վթարից մահացածների անունները: Heavy.com-ը հայտնում է, որ նրանց թվում են հենց Բրայանտը, նրա 13-ամյա դուստր Ջաննա Բրայանտը, վերջինիս խաղընկերուհի Ալիսսա Ալտոբելին, նրա ծնողները` բեյսբոլի մարզիչ Ջոն Ալտոբելին ու Քերի Ալտոբելին:

Ուղղաթիռում են եղել նաև աղջիկների բասկետբոլի թիմի մարզիչ Կրիստինա Մաուզերը, Սարա Չեսթերը` դստեր Փեյթոն Չեսթերի հետ, ինչպես նաև ուղղաթիռի օդաչու Արա Զոբայանը:

Ուղաթիռը կործանվել է Կալաբասաս քաղաքի բլուրին բախվելու պատճառով: Այդ պահին` հունվարի 26-ի առավոտյան ժամը 10-ին, շատ խիտ մառախուղ է եղել: Բախումից վայրկյաններ առաջ դիսպետչերը կապ է հաստատել օդաչուի հետ և ասել, որ նրանց անհապաղ հարկավոր է բարձրություն հավաքել, որովհետև առջևում բլուր է, որը չի երևացել մառախուղի պատճառով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000