Որոնել
Արխիվ
28.01.2020  10:37

«Միկայի» նախկին մարզիչը փոխարինել է Տալալաևին

«Խիմկին» պաշտոնապես հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը: Այդ պաշտոնը ստանձնել է «Միկայի» նախկին մարզիչ Սերգեյ Յուրանը:

Ռուս մասնագետը 2008 թվականին արդեն գլխավորել էր մերձմոսկովյան թիմը:

Ավելի վաղ «Խիմկիից» անսպասելի հրաժարական էր տվել «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը: Պատճառ էր դարձել ակումբի կողմից զարգացման վեկտորի փոփոխությունը, ըստ որի թիմի առջև այլևս Պրեմյեր լիգա մտնելու խնդիր դրված չէ, և շեշտը դրվելու է երիտասարդ մոսկվացիների վրա:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ФНЛ) «Խիմկին», որի կազմում է հանդես գալիս Արշակ Կորյանը, 50 միավորով երրորդ տեղում է, և ընդամենը 2 միավորով է հետ առաջատարից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000