Որոնել
Արխիվ
27.01.2020  12:58

«Կստացվի». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պատմել է Ղազախստան տեղափոխվելու մասին

Հայաստանի հավաքականի ու «Գանձասար-Կապանի» եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանը պատրաստվում է Ղազախստան տեղափոխվել:

«Դեռ պայամանգիր չեմ ստորագրել «Օկժետպեսի» հետ, բայց բանակցություններ են ընթանում: Առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կլինի: Ամենայն հավանականությամբ, կստացվի:

Հուսով եմ` Ղազախստան տեղափոխությունը կկայանա: Այդ երկրի այլ ակումբների կողմից նույնպես հետաքրքրություն կա, բայց «Օկժետպեսի» հետ պայմանագիր ստորագրելուն եմ ամենամոտը»,- Sports.kz-ի հետ զրույցում ասել է 26-ամյա ֆուտբոլիստը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հովհաննիսյանը մոտ է հենց «Օկժետպես» տեղափոխվելուն, սակայն հետո նույն աղբյուրը գրել էր, որ գործարքը խափանվել է: Այժմ տրանսֆերի նոր հնարավորություն կա:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000