Որոնել
Արխիվ
26.01.2020  23:44

«Լիվերպուլը» չկարողացավ հաղթել 3-րդ դիվիզիոնի թիմին, 2 մանչեսթերներն անցան հաջորդ փուլ (VIDEO)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում տեղի ունեցան 3 հանդիպումներ։

«Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունեց «Ֆուլհեմին» և հաղթեց խոշոր՝ 4-0 հաշվով։

Թիմ Ռիմը 6-րդ րոպեին հեռացվեց լոնդոնյան թիմից և «Սիթիի» գործն ավելի հեշտացավ։ 8-րդ րոպեին Իլկայ Գյունդողանը բացեց հաշիվը, 19-րդ րոպեին Բերնարդու Սիլվան կրկնապատկեց այն, իսկ 72 և 75-րդ րոպեներին աչքի ընկավ Գաբրիել Ժեզուսը՝ իր հաշվին դուբլ գրանցելով։

«Թրանմեր Ռովերս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0-6․ գոլերը՝ Մագուայեր՝ 10, Դալոտ՝ 13, Լինգարդ՝ 16, Ջոնս՝ 41, Մարսիալ՝ 45, Գրինվուդ՝ 56 (11մ․)

«Շրուսբերի Թաուն» - «Լիվերպուլ»՝ 2-2․ գոլերը՝ Ջոնս՝ 15, Լավ՝ 46 (ինքնագոլ),- Կումբինգս՝ 65, 75

Այսպիսով, 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ մերսիսայդցիները վերախաղարկում կանցկացնեն «Էնֆիլդում»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000