Որոնել
Արխիվ
26.01.2020  01:59

Իտալիայի ամենաարդյունավետ թիմի հերթական «զոհը». 7:0 հաշվով արտագնա հաղթանակ (VIDEO)

Ա սերիայի 21-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվել է «Տորինոյին» և հաղթանակի հասել 7:0 հաշվով: Բերգամոցիների ջախջախմանը սկիզբ է դրել ու հետագայում զարգացրել Յոսիպ Իլիչիչը: Հատկապես գեղեցիկ է ստացվել նրա երկրորդ գոլը, որը սլովենացին հեղինակել է կիսադաշտից կատարած հարվածով: Դուբլի հեղինակ է դարձել Լուիս Մուրիելը, իսկ մեկական անգամ աչքի են ընկել նաև Ռոբին Գոսենսը և Դուվան Սապատան (11մ.):

0:5 հաշվի ժամանակ թուրինցիները սկսել են առանձնակի կոպիտ խաղալ, ինչի հետևանքով խաղն ավարտել են 9 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ են ստացել Արմանդո Իցոն և Սաշա Լուկիչը:

Ջան-Պյերո Գասպերինիի թիմը շարունակում է գերաարդյունավետ գործել: «Ատալանտան» արդեն 57 գոլ է խփել ու այդ ցուցանիշով լավագույն է Իտալիայի առաջնությունում: Նա 38 միավորով հավասարվեց չորրորդ տեղում ընթացող «Ռոմային»: «Տորինոն» 27 միավորով 10-րդն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000