Որոնել
Արխիվ
25.01.2020  23:29

«Բավարիան» ջախջախեց «Շալկեին» և գրեթե հասավ առաջատարին (VIDEO)

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Բավարիան» «Ալիանց Արենայում» 5:0 հաշվով ջախջախել է «Շալկեին»:

Բոլորը գոլերը խփել են տարբեր ֆուտբոլիստներ: Աչքի են ընկել Ռոբերտ Լևանդովսկին, Թոմաս Մյուլերը, Լեոն Գորետցկան, Տյագո Ալկանտարան և Սերժ Գնաբրին: Հատկապես գեղեցիկ է ստացվել Գորետցկայի գոլը, ով իր նախկին թիմի դարպասը գրավել է կիսամկարտ տեսակի հարվածով:

Մյունխենցիները վաստակել են 39 միավոր և երկրորդ տեղ վերադառնալով` նվազագույնի հասցրել առաջատար «ՌԲ Լեյպցիգի» (40) համեմատ միավորների տարբերությունը: «Շալկեն» 33 միավորով մնացել է հինգերորդ տեղում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000