Որոնել
Արխիվ
25.01.2020  18:25

Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ հարվածով առաջին գոլը խփեց «Աստանայի» կազմում (VIDEO)

Պորտուգալիայում հավաք անցկացնող «Աստանան» ընկերական խաղ է անցկացրել անգլիական «Բրենտֆորդի» երկրորդ թիմի դեմ: Ղազախստանի չեմպիոնը հաղթել է 4:2 հաշվով:

Աստանայի չորրորդ գոլը խփել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Անկյունայինի խաղարկման ժամանակ նա տիրել է հետ ուղարկված գնդակին և փայլուն հարվածով այն ուղարկել դարպասի վերին անկյունը: Դա Տիգրանի առաջին գոլն է նոր թիմի կազմում: Նա փոխարինման է մտել երկրորդ կեսում:

Ներկայացնում ենք այդ գոլի տեսանյութը

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000