Որոնել
Արխիվ
25.01.2020  13:01

Treize013. Անդոնյանը պայմանագիր է կնքել «Մարտիգի» հետ

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը պայմանագիր է կնքել ֆրանսիական National 2 (4-րդ դիվիզիոն) ներկայացնող «Մարտիգ» ակումբի հետ: Այդ մաիսն հաղորդում է Treize013-ը:

Աղբյուրի համաձայն՝ Անդոնյանի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ «Մարտիգը» հայկական ակումբ է (ակումբի անունը ֆրանսերենով գրվում է Մարտիգ, սակայն հայկական հնչողությամբ՝ Մարտիկ), և վերջերս ֆինանսավորում է ստացել Երևանի «Արարատի» համասեփականատեր Վարդան Սրմաքեշից: Ակումբը 600 հազար եվրո պարտք է ունեցել, սակայն արդեն մի մասը մարել է: Այդ մասին պատմել է ակումբի նախագահ Արմեն Ներսիսյանը:

Չորրորդ դիվիզիոնի D ենթախմբում 16 տուրերից հետո «Մարտիգն» ընթանում է հինգերորդ տեղում, սակայն ընդամենը 3 միավորով է զիջում առաջատարին: Ակումբի առջև խնդիր է դրված բարձրանալ երրորդ դիվիզիոն, այնուհետև մեկ տարի անց` երկրորդ:

Այժմ գրեթե 100-ամյա պատմություն ունեցող ակումբը դիտարկում է թիմի կազմը համալրելու հնարավորություններ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000