Որոնել
Արխիվ
25.01.2020  12:05

Բալեկյանը գոլի հեղինակ է դարձել «Ռոսարիո Ցենտրալի» հետ խաղում (VIDEO)

Արգենտինայի առաջնության 17-րդ տուրում «Ուրականը» մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով պարտվել է առաջատարների խմբում գտնվող «Ռոսարիո Ցենտրալին»:

62-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Հետագայում «Ուրականը» երկու գոլ է բաց թողել (84-րդ և 90+4-րդ րոպեներին) և պարտվել:

«Ուրականը» վաստակած 15 միավորով 24 թիմերի պայքարում ընթանում է 21-րդ տեղում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000