Որոնել
Արխիվ
24.01.2020  20:02

«Լոռիի» գլխավոր տնօրենը հրաժարվել է ՀՖՖ-ի նշանակած պաշտոնից

«Լոռի» ՖԱ գլխավոր տնօրեն Վահան Դանիելյանը հայտարարել է, որ հրաժարվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի կողմից նրան նշանակած ՀՖՖ առաջնությունների կազմակերպչական կոմիտեի անդամի պաշտոնից:

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացա, որ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ինձ ընդգրկել է ՀՖՖ առաջնությունների կազմակերպչական կոմիտեում։ Հարգանքով եմ ընդունում այս որոշումը, սակայն ստիպված եմ հրաժարվել այս կոմիտեին անդամակցելուց, քանի որ տվյալ պահին «Լոռի» ֆուտբոլային ակումբում աշխատանքները շատ ծավալուն են, նպատակային, և տվյալ պահին ես կենտրոնացած եմ իմ աշխատանքների վրա»,- Դանիելյանի խոսքերն է փոխանցում վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000