Որոնել
Արխիվ
24.01.2020  13:47

«Տոտենհեմը» վերջապես ընդունեց «Ինտերի» տրանսֆերային առաջարկը

Երկար բանակցութուններից հետո «Ինտերը» համաձայնել է «Տոտենհեմի» պահանջներին կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի տրանսֆերի վերաբերյալ:

Միլանցիները որոշել են վճարել 20 միլիոն եվրո և դանիացուն հիմա ձեռք բերել, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Այլ տարեբրակ էր սպասել մինչև ամառ, երբ 27-ամյա ֆուտբոլիստըն ազատ խաղացողի կարգավիճակ կստանա, սակայն այդ դեպքում կարող էին այլ ակումբներ գրավիչ առաջարկ կատարել կիսապաշտպանին:

Sky Sports-ը գրում է, որ վերջին պահին Էրիկսենի ծառայություններով հետաքրքրություն է սկսել ցուցաբերել «Բարսելոնան»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դանիացին միլանյան ակումբում տարեկան ստանալու է 10 միլիոն եվրո, գումարած 2 միլիոնի հնարավոր պարգևավճարներ, ինչը նրան կդարձնի Ա սերիայի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

«Ինտերը» մտադիր է Էրիկսենի շնորհանդեսն անցկացնել հունվարի 26-ին` «Կալյարիի» դեմ տնային խաղից առաջ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000